Սպասարկման կենտրոն: +374 (11) 55-55-25  Էլ-փոստ:  info@baxi.am 

Baxi ընկերությունը ստեղծվել է 1866 թվականին

«BAXI» հայտնի ապրանքանիշի պատմությունը սկսվել է դեռևս 153 տարի առաջ, Մեծ Բրիտանիայում, երբ երկաթ ձուլող և մեքենավար Ռիչարդ Բաքսինդեյլն ստեղծում է իր ընկերությունը, որի գործը հետագայում շարունակում են որդիները:
153-ամյա ընկերության կայունությունը, ժամանակի պահանջներին համապատասխան՝ սպառողի համար հարմարավետություն ու անվտանգություն ապահովելը հուսալի երաշխիք են նաև ապագայի համար:
Կատարելագործվելով ու կիրառելով նորագույն տեխնոլոգիների վերջին նվաճումները՝ BAXI-ն մշտապես ներկայանում է իր նոր ձեռքբերումներով: Յուրաքանչյուր տարի ընկերությունն արտադրում է հարյուր հազարավոր գազի կաթսաներ և ջեռուցման համակարգեր: Թողարկվող արտադրանքի զգալի մասն արտահանվում է աշխարհի տասնյակ երկրներ:
Եվ այսպես, 1866թ. Ռիչարդ Բաքսինդեյլի ստեղծած ընկերությունը, որը հետագայում հանդիսացավ BAXI -ի հաղթական ուղու սկիզբը, 1981-ին անվանվում է «Ռիչարդ Բաքսինդեյլ և տղաներ (ինժեներներ, փականագործ-մոնտաժողներ և մեքենավարներ)» ու 1898թ-ին՝ Ռիչարդի թոշակի անցնելուց հետո, փոխանցվում որդիներին՝ Ջորջին (1856-1908) ու Թոմասին (1849-1914):